Աղոթք ուրախության
01.11.2026 | 00:03
Նոյեմբերի 1
«Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթեոս 7.7)։
Սիրելի՛ Տեր, ուրախությունն այն պատգամաբերն է, որ մեր աղոթքները Քեզ է հասցնում։
Աղոթքը կարող է լինել խունկի նման վեր բարձրացող, կարող է լինել նաև մշուշի նման ցած սահող, որ, հողին կառչած լինելով, չունի սավառնելու կարողություն։
Ամենատես ու ամենալուր Աչքը լսում և ճանաչում է վեր բարձրացող աղոթքի ամեն մի ելևէջ։
Սակայն ճշմարիտ հավատքի աղոթքը տեսնող, զգացող ու սիրող սրտի ուրախության աղոթքն է, որ վեր է ձգվում ողջունելու Քեզ՝ վստահ, որ ուրախ պատասխան կստանա։
Մեկնաբանություններ